Դպրոցի հաջողությունների մասին գրում էին ոչ միայն հանրապետական ու միութենական թերթերը, այլ նաև արտասահմանյան մամուլը՝ Ճապոնիայի Եվրոպական երկրների: Փորձ է արվել դպրոցում եղած մանկավարժական նորամուծությունները ներդնել իրենց դպրոցներում: Այս ամենի շնորհիվ 1972թ, դպրոցը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով (միակը խորհրդային դպրոցների մեջ): Լավագույն ավանդույթները շարունակվել են նաև հաջորդ տնօրենների ղեկավարության տարիներին: Դպրոցին մեծ համբավ է բերել դպրոցական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում էին ինքնուս նկարիչ, դպրոցի մանկավարժ Հովհաննես Ավետիսյանի, քաղաքի հայտնի նկարիչների ինչպես նաև դպրոցի տաղանդաշատ աշակերտների գործերը: Երկրաշարժին դպրոցի շենքը մասնակի փլուզվեց և քանդվեց: Սակայն ի պատիվ դպրցի տնօրինության ու վասատակաշատ ու նվիրյալ ուսւոցիչների՝ տնակ-դպրոցում անգամ դպրոցը շարունակեց իր ավանդույթները: 2005թ, բարերար Ժ. Դորյանի և Համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվեց դպրոցի նոր շենքը, ինչը հնարավորություն տվեց, որ լիարժեք օգտագործվեն ուսուցիչների և աշակերտների հնարավորությունները: Մինչև օրս էլ դպրոցի աշակերտները լավագույն արդյունքներ են ապահովում, սպորտային, մշակութային միջոցառումներին, մասնակցում են մարզային և հանարապետական օլիմպիադաներին: Դպրոցի բարի համբավը այսօր էլ քաղաքի տարբեր մասերից կրթօջախ է բերում աշակերտների, որոնց կրթության և դաստիարակության գործը մեծ պատասխանատվությամբ են ստանձնել արդեն այսօրվա լավագույն մասնագետները:
ՖՈՏՈԱԼԲՈՄ
test
Նախակրթարան
test
test
test
Диалоги о России
Диалоги о России
Диалоги о России
Диалоги о России